Ավելի քան 7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արեւելյան ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Հոնսյու կղզուց ոչ հեռու: Ցնցումները զգացվել են անգամ մայրաքաղաք Տոկիոյում:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալները ներկայումս պարզվում են: Հայտնի է, որ տարերքի պատճառով դադարեցվել է ճեպընթացների երթեւեկությունը: Տեղական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ քաղաքներից մեկում փլուզվել է դպրոցի պատը:
Հատուկ ուշադրություն է դարձվում Միյագի շրջանի ատոմակայանին: Նախնական տվյալներով, երկրաշարժը չի ազդել նրա աշխատանքի վրա:




























