Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նշանակել է երկրում համընդհանուր դաշնային ընտրությունների անցկացման օրը: Խորհրդարանի ստորին պալատը եւ Կոնգրեսի կեսը կվերընտրվեն մայիսի 18-ին: Այս մասին երկրի վարչապետը հայտնել է հինգշաբթի Կանբերայում լրագրողների առջեւ ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան ես Կանբերայում այցելեցի գեներալ-նահանգապետին, եւ նա ընդունեց մայիսի 18-ին ընտրություններն անցկացնելու իմ խորհուրդը»,- ասել է նա: Սպասվում է, որ վարչապետի հրամանով գործող 45-րդ խորհրդարանը կարձակվի ապրիլի 11-ին:
Երկրի քաղաքացիներն առաջիկա ընտրություններին պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի 150 անդամի՝ 3 տարի ժամկետով, ինչպես նաեւ 38 սենատորների (յուրաքանչյուր նահանգից երեքական՝ գումարած մեկական Հյուսիսային եւ մայրաքաղաքային տարածքներից)՝ 6 տարով: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստացած կուսակցությունը կառավարություն կձեւավորի, իսկ նրա առաջնորդը կդառնա երկրի վարչապետը:
Քվեարկության համար առաջին տեղամասերը կբացվեն արեւլյան ափին 08:00-ին: Ավստրալիայում ընդհանուր կլինի ավելի քան 7 հազար տեղամաս, որոնք կաշխատեն մինչեւ 18:00:





























