Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել  է որ Ռուսաստանում այս աշնանը կմեկնարկի նոր «X ֆակտոր» նախագիծը։ Պուգաչովայի կարծիքով «X ֆակտորը» կդառնա ամենահեղինակավոր շոուն երկրում։

Պրիմադոննան ներկաներին հայտնել է, որ ապրիլի 15-ին իր ծննդյան օրը Կրեմլում այդ մասին կհայտարարի համերգի գեղարվեստական ղեկավար Քրիստինա Օրբակայտեն, գրում է «Արգումենտի.ru»-ն։

Երգչուհին նշել է նաեւ, որ երբեք չի նշում կանանց միջազգային օրը։ Ալլա Պուգաչովան իր համար տոն է հռչակել «գարնան առաջին կիրակի»-ն։