Հայաստանում կատարվող գործընթացները չեն տեղավորվում «թավշյա հեղափոխության» տրամաբանությունում: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հադնդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նրանց կուսակցությունն իր զգալի ավանդն  է ունեցել  տվյալ հեղափոխության իրականացման գործում, սակայն չի սատարում ՀՀ գործող իշխանությունների մեթոդաբանությունը, որն ուղղված է քաղաքական կամ այլ բարեփոխումների իրականացմանը՝ այն սխալ համարելով:

Նա մասնավորապես քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի եւ մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպը:

Գրիգորյանը վստայություն հայտնեց, որ այդ տեսարանը նախաձեռնվել էր վարչապետի կողմից: Ըստ նրա Փաշինյանն ըստ էության  քաղաքական ճնշում գործադրեց աշխատակիցների վրա, երբ պահանջեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել պետական դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

«Մենք Հայաստանի  օմբուդսմենին կոչ ենք անում ուշադրություն դարձնել տվյալ միջադեպին եւ ամեն ինչին իրավաբանական գնահատական տալ», - ասաց Գրիգորյանը:

Ընդ որում նա խոստովանեց, որ տվյալ միջադեպը քաղաքական հետեւանքներ կունենա, այսուհետ բոլորը հարգանքով կվերաբերվեն պետական խորհրդանիշներին:

Սակայն իշխանությունների պայքարի մեխանիզմը ճիշտ չէր, քանի որ ՀՀ քաղաքացուն ստորացնելու միտում է նկատվում:

«Հայաստանի քաղաքացին ամեն դեպքում չպետք է իրեն ստորացված զգա: Կառավարությունը պետք է ժողովրդին ծառայի նրա ծառայի տրամաբանության շրջանակում, այլ ոչ թե այլ կերպ», - պարզաբանեց նա:

Միաժամանակ Գրիգորյանը ողջունեց գործող իշխանությունների՝ խախտումների եւ սխալների հայտնաբերման քաղաքականությունը, որոնք թույլ էին տրվել մինչեւ թավշյա հեղափոխությունը: