Սեղմված գազը կիլոգրամներով հաշվելը կարող է դրական ազդեցություն ունենալ:Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Նրա խոսքով խորանարդ մետրերով հաշվարկի դեպքում գազի քանակը տվյալ ծավալում կարող է տարբեր լինել, մինչդեռ կիլոգրամներով հաշվելու դեպքում իրական պատկերը կստացվի:
«Ինչ վերաբերվում է հայտարարություներին այն մասին, որ գազալցակայաններում գները տատանվում էին ճնշման տարբերության պատճառով, ապա նման հիմնավորումները շատ լուրջ հարցեր են առաջացնում», -ասաց փորձագետը: Նա հավելեց, որ եթե նման հաշվարկներ գոյություն ունեն, ապա ինչու բնակչությանը նույն սխեմայով գազ չեն վաճառում:
Հիշեցնենք, որ խորհրդարանն արդեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ է ընդունել:





























