Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում ամենահուսալի միջոցը պետք է լինի այն, որ ես ինքս չպետք է ներքաշված լինեմ կոռուպցիոն սխեմաներում: Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով ավելի հուսալի գործիք չկա, քանի որ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն այդ եւ վստահեն իշխանություններին:
«Ես կարծում եմ, որ իմ՝ իշխանության լինելն այնքան ժամանակ իմաստ ունի , քանի դեռ մարդիկ վստահում են ինձ: Սա կարեւոր նախապայման է կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ նա, իր ընտանիքը, մտերիմները պետք է խիստ ուշադրության ներքո լինեն:
Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ իր մտերիմներից մեկի դեմ գործ է հարուցվել, ինչը եւս մեկ ապացույց է, որ ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում:





























