ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Associated Press-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին չստահելու մասին, որի թեկնածությունը մի քանի ամիս առաջ ներկայացրել էր ԱՄՆ նախագահը, հաղորդում է Gazeta-ն:

 Փելոսիի խոսքերին նախորդել էր Կոնգրեսում Բարի ելույթը: «Ռուսական գործի» վերաբերյալ նրա ցուցմունքները ցնցել էին  Վաշինգտոնը:

«Նա Դոնալդ Թրամփի գլխավոր դատախազը չէ: Նա Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն է: Ես չեմ վստահում Բարին, ես վստահում եմ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին», - AP- ի հետ զրույցում ասել է նա:

Մյուլլերը գրեթե 2 տարի հետաքննություն էր վարում 2016 թ. նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության մասին:

Մարտին նրա գրասենյակն ավարտել էր հետաքննությունը՝ 400 էջանոց զեկույցը փոխանցելով գլխավոր դատախազ Բարին: Այն կարդալուց հետո նա 4 էջանոց ամփոփագիր էր ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին:

Բացի այդ Փելոսին պահանջել է ռուսական գործով զեկույցի ամբողջական եւ չխմբագրված տարբերակը: Նա նշել է, որ դա միայն ժամանակի հարց է: Սպասվում է, որ առաջիկայում Բարը կտրամադրի փաստաթուղթը, սակայն միայն գաղտնի տեղեկատվությանը վերաբերող հատվածներում ուղղումներով: