Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապը հրապարակել է նամակ, որում կաթոլիկ եկեղեցու աղմկահարույց սեռական բռնությունների հարցում մեղադրել է 1960-ականների սեքսուալ հեղափոխությանը՝ հայտնում է BBC News-ը։
Նրա խոսքերով, մշակութային եւ պատմական փոփոխությունները հանգեցրել են կաթոլիկության մեջ բարոյալքմանը։
Նախկին պապն ընդգծել է նաեւ, որ հենց այն ժամանակվա սեքսուալ հեղափոխությունն է պատճառ դարձել, որ կաթոլիկ եկեղեցում առաջանան միասեռականությունն ու մանկապղծությունը։
Բենեդիկտոս XVI-ի խոսքերով, միակ ելքը Աստծուն լսելն է ու նրա հանդեպ սերը։
Նշվում է, որ Բենեդիկտոս XVI-ը, որը վերջին 600 տարվա ընթացքում հրաժարական տված առաջին պապն է, շատ հազվադեպ է միջամտում եկեղեցու գործերին։
Նրան մեղադրել են երեխաներին պաշտպանելու անկարողության մեջ, սակայան պապը հերքել է այդ մեղադրանքները։





























