Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը հեռացել է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից:

Այդ մասին ուրբաթ նա հայտարարել է Խարթումում մամուլի կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ պաշտոնը կզբաղեցնի Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը՝ ցամաքային զորքերի շտաբի նախկին ղեկավարը, որը փետրվարին նշանակվել էր որպես երկրի զինված ուժերի գլխավոր տեսուչ:

Հիշեցնենք, որ նախօրեին երկրի պաշտպանության նախարարի գլխավորությամբ զինվորականները հայտարարել էին Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին տապալելու եւ ձերբակալելու մասին: