«Ֆրանսիայի հայերի երկնագույն խաչ» կազմակերպությունը մարտի 12-ին կկազմակերպի հայ կնոջը նվիրված երեկո հայկական ավանդական տարազների ցուցադրությամբ, գրում է Nouvelles d`Arménie-ն։

Երեկոյի ընթացքում միջազգային փորձագետ Ժիլբերը կներկայացնի հայ կնոջ ժամանակակից վիճակը։ Այս օրիգինալ եւ հետաքրքիր երեկոն կավարտվի կոկտեյլով։