Փոփ-դիվա Դանա Ինտերնացիոնալը (Dana International) «Եվրատեսիլ 2011» մրցույթում կներկայացնի Իսրայելը: Մրցույթը տեղի կունենա մայիսին Գերմանիայի Դյուսելֆորդ քաղաքում։
Երգչուհին մարտի 8-ին մասնակցել է նախնտրական մրցույթին եւ հաղթել իր Ding Dong երգով, հաղորդում է NEWSru israel-ը։ Դանան ինքն է գրել հաղթող երգի բառերն ու երաժշտությունը:
Նա մրցույթում շատ դժվարությամբ է հաղթել. սկզբում հայտարարել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքները որտեղ բալերի չնչին տարբերությամբ հաղթող է ճանաչվել Իդիթ Լեվինը, սակայն ժյուրիի հրապարակած արդյունքներից պարզվել է , որ հաղթել է Դանան։
Իսրայելցի երգչուհին երկրորդ անգամ է մասնակցում «Եվրատեսիլ» մրցույթին։ 13 տարի առաջ նա հաղթել էր այդ մրցույթում, նշում է NEWSru.com-ը։
Հիշեցնենք, որ Dana International-ը ամբողջ աշխարհը գերեց իր «Դիվա» երգով։ Նա համարվում է աշխարհի ամենահայտնի օրենքով տրանսսեքսուալը։





























