Ասյա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, թե մի «լաթի կտորի» համար մարդուն չպետք է աշխատանքից ազատեն, ու սա հայտարարում է մի մարդ, ով քայլում էր վարչապետի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, լրագրողներին ցույց տալով՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ պատճենված գրառումը. «Նիկոլը դրոշակի համար, որը անկյունում դրված էր, աշխատանքից ազատել տվեց էդ խեղճ երեխուն: Հերիք չի դրոշով գուլպաներ հագավ, մի հատ էլ հագցրեց Կանադայի վարչապետին, տրորեց դրոշը: Բայց մարդ, ով իրենց կողմնակիցն էր, իրենց հետ քայլում էր, հիմա դրոշը համարում է լաթի կտոր»,- ասաց Իսագուլյանը:

Իսագուլյանը նշեց, որ երեկ իր և Ասյա Խաչատրյանի դատական նիստն էր, որը արդեն մեկ տարի ընթանում է. «Ինձ մեղադրում են նրա համար, որ ես ասել եմ՝ Ասյան եղել է Բաքվում: Ու սրա համար պահանջել է 500.000 դրամ ու հրապարակային ներողություն: Չնայած իր Ֆեյսբուքի էջում էր գրված Բաքվում իրենց քեֆերի մասին»,- պատմեց նա: