2010 թ. սեպտեմբերի դրությամբ՝ Հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները արտասահմանյան բանկերում ունեին 571 մլն դոլարի ակտիվներ ու 1,6 մլրդ դոլարի պարտավորություններ։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի մարտի 9-ին հրապարակած տեղեկագրում։
Հայաստանյան ֆինանսավարկային ինստիտուտների արտասահմանյան ակտիվները տեղաբաշխված են հիմնականում հետեւյալ հոդվածներով. կարճաժամկետ վարկեր՝ 142 մլն դոլար, կանխիկ փող՝ 101 մլն դոլար, կարճաժամկետ ավանդներ՝ 257 մլն դոլար։
Պարտավորություններից կարեւոր դեր են խաղում հետեւյալ հոդվածները. ուղղակի ներդրում բաժնետիրական կապիտալում՝ 425 մլն դոլար, երկարաժամկետ վարկեր՝ 486 մլն դոլար, կարճաժամկետ ավանդներ՝ 334 մլն դոլար։





























