Եվրոպայի խորհրդարանում  հույն եւ կիպրոսցի պատգամավորները փորձել են Թուրքիայի մասին զեկույցում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Եվրախորհրադարանում հոլանդացի պատգամավորի կողմից Թուրքիայի մասին կազմված զեկույցն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Եվրախորհրդարանում Հունաստանի եւ Կիպրոսի պատգամավորները առաջարկել են Թուրքիայի վերաբերյալ զեկույցի մեջ ներառել 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, սակայն այս առաջարկը ձայների մեծամասնությամբ մերժվել է: