Թերթը հայտնում է, որ Ժնեւի քաղաքապետարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է քաղաքի կենտրոնական այգիներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու մասին շվեյցարաբնակ հայերի խնդրագիրը:
Շվեյցարիայում գործող հայկական կազմակերպությունները հայտարարել են, որ Ժնեւում տեղադրվելիք հուշարձանի շինարարության համար 400 հազար շվեյցարական ֆրանկ պետք է հատկացնեն: Հայտնի է դարձել, որ Ժնեւում տեղադրվելիք Հայոց ցեղասպանության հուշարձանի համար հայտարարված միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը:





























