Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են բրիտանական ВВС հեռուստաընկերության երեք լրագրողի, ծեծի են ենթարկել եւ փորձել են սպանություն նմանակել:
Երեք տղամարդ լրագրողները ձերբակալվել են մարտի 7-ին, երբ փորձել են հասնել Լիբիայի արեւմուտքում գտնվող Էզ Զավիա քաղաք, որը դարձել է դաժան մարտերի թատերաբեմ: Նրանք 21 ժամ գտնվել են կալանքի տակ, պահվել են Տրիպոլիի զորանոցում, որից հետո բաց են թողնվել եւ կարողացեոլ են հեռանալ երկրից:
«Ես տեսա քաղաքացիական հագուստով մի երիտասարդի` ատրճանակ-գնդացիրով, որը նա հերթով պահում էր բոլորիս վզին: Այնուհետեւ մոտեցավ ինձ, զենքը դրեց վզիս եւ երկու անգամ քաշեց ձգանը, գնդակները սուլեցին ականջիս տակ»,-պատմել է լրագրողներից Քրիս Կոբ- Սմիթը` հիշելով, որ մյուս զինվորներն այդ ժամանակ միայն ծիծաղում էին:
ВВС-ին խիստ քննադատության է ենթարկել նման դաժան վերաբերմունքը:





























