Ամերիկյան Իլինոյս նահանգում մահապատիժը վերացվել է: Համապատասխան հրամանն ստորագրել է նահանգապետ Փաթ Քուինը: Նա նաեւ մահապատժի դատապարտված  15 անձանց պատժամիջոցը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

Իլինոյսում 2000թ-ից մորատորիում էր հայտարարված մահապատժի կիրառման նկատմամբ: РБК-ի փոխանցմամբ` նահանգապետը որոշումը կայացրել է` տեղական հետաքննչական մարմինների, կրոնական եւ հասարակական գործիչների, մահվան դատապարտված անձանց ընտանիքների հետ խորհրդակցություններից հետո:

Նահանգի սենատը մահապատժի վերացման որոշումն ընդունել էր 2011թ. հունվարիին` 32 կողմ, 25 դեմ ձայներով: Դրանից հետո այն ուղարկվել էր նահանգապետի վավերացմանը: