Մուամար Քադաֆին 500 հազար լիբիական դինար (մոտ $410 հազ.) է խոստացել Լիբիայի ժամանակավոր ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլին բռնելու համար: Այդ գումարը Քադաֆին կտա նրան, ով ռեժիմին կներկայացնի «Աբդել Ջալիլ անունով լրտեսին»: Այն տեղեկատվության համար, որը կօգնի «որսալ» Ջալիլին, առաջարկվել է 200 հազ. դինար:

Ժամանակավոր ազգային խորհուրդն ստեղծվել է փետրվարի վերջին` ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Դրանից հետո ընդդիմությունը խորհուրդը հայտարարել էր Լիբիայում միակ լեգիտիմ իշխանական մարմինը: Այն ղեկավարում է Լիբիայի արդարադատության նախկին նախարար Աբդել Ջալիլը: