Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ակցիաներ են անցկացրել Բահրեյնի հետ սահմանին` Կաթիֆ քաղաքում: Հավաքված մոտ հարյուր ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Երկրի արեւելքում արդեն երկու շաբաթ շիաները բողոքում են սուննի մեծամասնության կողմից իրենց նկատմամբ կիառվող խտրականությունից:

Ըստ Rosbalt-ի` մարտի 6-ին Սաուդյան Արաբիայում  26 շիա էր ձերբակալվել, ովքեր մասնակցել էին բողոքի ակցիաների:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորը $35 մլրդ էր հատկացրել սոցիալական ծրագրերի համար: Դա դիտորդները գնահատել էին որպես հնարավոր բողոքի ակցիաների կանխման փորձ` խուսափելու Եգիպտոսի եւ Թունիսի դեպքերի կրկնությունից: