Մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմը դարձել է Forbes ամսագրի կողմից ամեն տարի կազմվող ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի առաջատարը։

Նրա ունեցվածքը գնահատվել է 74 մլրդ դոլար։ 2010 թվականի համեմատությամբ, երբ Սլիմը կրկին գլխավորում էր Forbes-ի միլիարդատերերի ցուցակը, նրա կարողությունն ավելացել է 20,5 մլրդ դոլարով, գրում է Lenta.ru-ն։

Ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպեսեւ մեկ տարի առաջ, զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա ունեցվածքը կազմում է 56 մլրդ դոլար։ Անցած տարվա համեմատ Գեյթսը հարստացել է 3 մլրդ դոլարով։

Երրորդ տեղում, անցած տարվա նման, տեղավորվել է ամերիկացի ֆինանսիստ Ուորեն Բաֆետը՝ 50 մլրդ դոլար ունեցավածքով։ 2010-ի համեմատությամբ նրա ունեցվածքը եւս ավելացել է 3 միլիարդով։