Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կարող է տեղի ունենալ եւս մեկ, այսպես կոչված, լրտեսական փոխանակում, որի մասնակիցները կարող են դառնալ Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից 18 տավա ազատազրկման դատապարտված, պաշտպանության նախարարության նախկին գնդապետ Անդրեյ Խլիչեւը եւ գործարար Վիկտոր Բուտը, ով այժմ գտնվում է Վաշինգթոնում, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Ա. Խլիչեւին լրատվամիջոցների համար փակ կարգով մարտի 4-ին դատապարտել էին 18 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ։ Համաձայն գործի՝ նա ամերիկյան հատուկ ծառայություններին է հանձնել ԱՄՆ-ում աշխատող ռուս գործակալներին, գրում է «Կոմերսանտը»:

Սակայն Բուտի եղբայրը՝ Սերգեյ Բուտն ասել է, որ ոչ ռուսական, ոչ էլ ամերիկյան կողմերից մինչ այժմ որեւէ ակնարկ չի եղել։

Ռուսաստանի ԱԳՆ-ում երեկ հրաժարվել են մեկնաբանել հնարավոր փոխանակման մասին լուրը։