Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ նրա որդի Ջամալին կասկածում են 2005 թվականին Շարմ-էլ-Շեյխում տեղի ունեցած պայթյունների հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին նշվում է փաստաթղթերում, որոնք հայտնվել են ինտերնետում՝ Մուբարաքի ռեժիմը տապալելուց հետո:
Այդ փաստաթղթերից մեկում, մասնավորապես, նկարագրվում է մի հանդիպում, որի մասնակիցները քննարկում են Շարմ-էլ-Շեյխում կազմակերպվելիք ահաբեկչության մանրամասները՝ պայթուցիկներով մեքենաների քանակը, հյուրանոցները, որոնց մոտ մետք է կայանվեն այդ մեքենաները եւ այլն, գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ այդ փաստաթղթերը պահպանվում էին երկրի անվտանգության պետական ծառայության շենքում եւ փրկվել են այնտեղ բռնկված հրդեհից: Շատ եգիպտացիներ համարում են, որ անվտանգության ծառայության աշխատակիցները դիտմամբ են հրդեհել շենքը, որպեսզի ոչնչացնեն արխիվը:
Der Spiegel-ը գրում է, որ հրապարակված փաստաթղթերից մի քանիսը, հնարավոր է, կեղծ են, բայց որոշներն էլ կեղծ չեն:





























