Սանկտ-Պետերբուրգի կրոնի պատմության թանգարանում այսօր՝ մարտի 10-ին, աշխատանքները կսկսի «Մոտ եւ հեռու Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Սա 70 տարվա ընթացքում առաջին ցուցահանդեսն է՝ ամբողջովին նվիրված հայ եկեղեցուն։ 18-20-րդ դարի շուրջ 100 նմուշները երկու քաղաքներից են՝ Մոսկվայից եւ Պետերբուրգից, գրում է Baltinfo-ն։
Կցուցադրվեն սրբապատկերներ, գեղանկարներ, եկեղեցական սպասք, փաստաթղթեր եւ այլն։




























