Հայաստանի ԱԳ նախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը, ովքեր կոչ են անում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում անհապաղ դիտարկում անցկացնել՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ:

«Հայաստանի եւ Ղարաբաղը բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել նմանատիպ միջադեպերից եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: