Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում մարտի 9-ին տեղի է ունեցել խոշոր ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 11 ՕԼ 786 համարանիշի եւ «ԳԱԶ 3110» մակնիշի 10 ԼՕ 417 համարանիշի ավտոմեքենաները. ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 48-ամյա Շահեն Միքայելյանը, ուղեւորներ` 33-ամյա Տիգրան Պողոսյանը, 30-ամյա Հայկանուշ Սարգսյանը եւ «Ֆոլքսվագեն Ջետտա» ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Գրիգոր Խաչատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























