Լիբիայում ռազմական հակամարտության սրման ֆոնին այսօր` մարտի 10-ին նավթի գները կրկին աճել են, ինչն առաջ է բերում ներդրողների մտահոգությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նյու-Յորքում WTI (Light Sweet Crude Oil) մակնիշի թեթեւ նավթի ապրիլյան ֆյուչերսները աճել են 0,39 դոլարով եւ հասել 104,77 դոլար մեկ բարելի համար, իսկ Լոնդոնում Brent տեսակի նավթի գինը աճել է 0,33 դոլարով եւ ահսել 116,27 դոլար մեկ բարելի համար:

«Հետագա խռովությունների ցանկացած սպառնալիք, անխոս, նպաստում է նավթի գների աճին»,- հայտարարել է Australia & New Zealand Banking Group Ltd-ի վերլուծաբան Սերեն Լիմը: