Պարզվել է դեռեւես փետրվարի 1-ին հիվանդանոցում մահացած 70-ամյա ծերունուն ծեծելով սպանողի ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 1-ին, ժամը 12.50-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 26-ին իրենց մոտ բուժօգնության դիմած 70-ամյա Հովիկ Գեւորգյանը հիվանդանոցում մահացել է:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հ. Գեւորգյանի մահը վրա էր հասել որովայնի շրջանի վնասվածքների պատճառով:
Փաստի առթիվ փետրվարի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին պարզվել է, որ Հ. Գեւորգյանը մահացել է 45-ամյա Սարգիս Հ.-ի կողմից Բրյուսովի փողոցում ծեծի ենթարկվելու հետեւանքով ստացած վնասվածքներից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























