Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության /ՆԱՏՕ/ գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի երկկողմ ձեւաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: