Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Լիբիային բոլոր տեսակի զենք, զինամթերք եւ ռազմական տեխնիկա առաքելու արգելքի մասին:
Բացի այդ, Ռուսաստանում պարտադիր հետազոտվելու են Լիբիա մեկնող բեռները, եթե «հիմքեր կան կարծելու, որ այդ բեռներում կարող է արգելված ապրանք լինել»:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահի հրամանագիրը սկսել է գործել դեռ փետրվարի 26-ից եւ ուժի մեջ կմնա մինչեւ հատուկ հրահանգը:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ է արտահայտվելու Լիբիայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշումներին:





























