Տիբեթի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա 14-րդ Նհահվանգ Լովզանգ Տենցզին Գյամցհոն հայտարարել է, որ վայր կդնի իր իրավասությունները։ Ինչպես հայտնում է ВВС-ն, նրա խոսքով, այդ պաշտոնը պետք է ընտրովի դառնա։

Նոյեմբերին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Դալայ -լաման նախատեսում է դիմել տիբեթական խորհրդարանին, խնդրելով թույլ տալ իրեն հաջորդ տարի վայր դնել իր քաղաքական իրավասությունները։

Ներկայումս տիբեթցի բուդդայականների հոգեւոր առաջնորդը գլխավորում է Տիբեթական կենտրոնական վարչակազմը։

Տիբեթի վտարանդի կառավարությունը գոյություն ունի 1950 թվականից։ Այն կազմավորվել է Դալայ-լամայի նախաձեռնությամբ՝ չինական զորքերի՝ Տիբեթ մտնելուց հետո։ Դրա լեգիտիմությունը ճանաչված է շատ երկրների կողմից։

75-ամյա Դալայ-լամա 14-րդը Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դարմասալա քաղաքում ապրում է 1959 թվականից, երբ տիբեթցիները տանուլ տվեցին Չինաստանի վարչակարգի դեմ պայքարը։