Չինաստանի հարավում տեղի ունեցած. 5,8 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորների թիվն անցնում է 120-ից, հաղորդում է «Սինա» լրատվական կայքը: Նոր տվյալները ներկայացվել են ժամը 11:50-ի դրությամբ:

Երկրաշարժը տեղի էր ունեցել Երեւանի ժամանակով 8:58-ին, Յունյան նահանգի Ինցզյան գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության տակ:

Տեղական իշխանությունների տվյալներով, տարերքի արդյունքում ավերվել են տներ, մասամբ կործանվել է հանրախանութի շենքը: Դեպքի վայրում հրշեջներ եւ զինվորականներ են աշխատում:

Փետրվարի սկզբին նույն գավառում տեղի ուենցած հզոր երկրաշարժը վնասել էր 600 շինություն, տուժել էին տասնյակ հազարավոր մարդիկ, հաղորդում է NEWSru.com-ը: