Տրանսկովկասյան ավտոմայրուղին, որը եղանակային վատ պայմանների հետեւանքով մարտի 7-ից փակ է, դեռեւս չի բացվի, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը։

«Ձյան տեղումների առատության պատճառով ներկայումս մաքրման բոլոր աշխատանքները դադարեցված են»,- նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։