Չինաստանի հարավում մարտի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվը հասել է 22-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Զոհերի մասին տվյալները վերջնական չեն. հաղորդվում է, որ փլատակների տակից շարունակում են մարդկանց հանել: Յունյան նահանգում ստորգետնյա ցնցումների արդյունքում փլվել են 583 շինություն: Նաեւ մասամբ փլվել են հանրախանութի եւ հյուրանոցի շինությունները:
Երկրաշարժը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 8:58-ին: Նրա մագնիտուդը ակզմել է 5.8, իսկ խորությունը` 10-34 կմ:



























