2008-ի սեպտեմբերից մինչեւ 2009-ի սեպտեմբեր բնակարանների միջին գները նվազել են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում (-53%), Վրաստանի մարաքաղաք Թբիլիսիում(-42%), Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում(-39%): Գների ամենափոքր չափով իջեցումը գրանցվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում(-16%), Հայաստանի մայրաքաղաք Երեւանում(-19%) եւ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւում (-21%): Այսպիսին են վերջին տարվա գների մակարդակի փոփոխման ուսումնասիրությունները նախկին ԽՍՀՄ 15 հանրապետությունների կտրվածքով, որն անցկացրել է GED Analytics վերլուծական կենտրոնը։

Գների դինամիկայի տարբերությունը 15 մայրաքաղաքներում պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամից ելնող քաղաքական եւ տնտեսական հանգամանքներով։ Օրինակ, վերջին տարում Թբիլիսիում բնակարանների գնի կտրուկ անկման տեմպերը կապված էին Վրաստանի եւ Ռուսաստանի զինված հակամարտության հետեւանքների, հյուսիսային հարեւանի կողմից տնտեսական շրջափակման , ինչպես նաեւ այդ երկրի տնտեսական եւ ներդրումային կորուստների հետ։ Ուկրաինայում բնակարանների գնի անկումը պայմանավորված էր ուկրաինական տնտեսության պահուստների նվազմամբ, որին նա նախկին ԽՍՀՄ հանրապետություններից համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաքիչն էր ընդունակ դիմակայել։

Մոսկվայում եւ Բաքվում բնակարանների գնի անկումը մեծամասամբ պայմանավորված էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունների միակողմանիությամբ. Այս երկրներում արտադրվող հումքային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկաներում ընկել է։ Նրանց թվում է նաեւ Թուրքմենստանը(մայրաքաղաքը՝ Աշգաբադ)։ Այդուհանդերձ, այդ միջինասիական երկրի անշարժ գույքի շուկան զարգանում է արեւելյան կանոններով, որոնք փոխվեցին առաջին նախագահի՝ Սափարմուրատ Նիյազովի՝ 2007թ-ին ավարտված պաշտոնավարումից հետո։

Գների առավել ցածր կարգավորում գրանցվել է մասնավորապես Հայաստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի աղքատ ու համեստ մայրաքաղաքներում։ Անշարժ գույքի գների նվազման ամենազգալի պատճառն այս երկրներում, ինչպես Ուզբեկստանում եւ Տաջիկստանում, եկամուտների մակարդակի անկումն է, որ ստացվում է Ռուսաստանում աշխատող այդ երկրների քաղաքացիներից։

2009թ-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի ամենացածր գները գրանցվել են Տաշքենդում եւ Դուշանբեում(500 դոլար ք/մ)։ Հաջորդ տեղում Թբիլիսին է, որտեղ ք/մ-ն արժե 550 դոլար։ Ամենաթանկ գներն առաջվա նման Մոսկվայում են՝ 4500 դոլար ք/մ-ի համար։ Նրան հաջորդում են Կիեւը՝ 1750 դոլար եւ Ալմաթին՝

ք/մ-ի համար 1550 դոլար։