ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ եւ քննարկել եվրոպական երկրներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի լուսաբանման հարցը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր հայկական քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների համախմբման ու Հայրենիքի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը` այն համարելով համազգային նպատակների հասնելու լավագույն միջոցներից մեկը:
Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:





























