Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի  բոլոր լուսանկարներն ու վիդիոները տեղադրվել են  կայքերում:

Նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես է հզոր ալիքը մաքրում քաղաքը,  ինչպես է վառվում  նավթարդյունաբերական գործարանը, ինչպես են  փլվում ավտոմայրուղիները, քաղաքում խառնաշփոթ է։

Մինչ Ճապոնիայի կառավարությունը դժվարանում է գնահատել աղետի մասշտաբները, արդեն հայտնի են մեկ մահացածի եւ տասնյակ վիրավորների անուներ։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր օգնությունն է առաջարկել Ճապոնիային։