Հայտնի թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ թուրքական դատարանը հերթական պատիժն է սահմանել։
Firat գործակալության փոխանցամամբ՝ Զարաքոլուն դատապարտվել է ձերբակալված քուրդ գործիչների վերաբերյալ գիրքը հրատարակելու համար։
Գրքի հեղինակ Մեհմեդ Գյուլերը դատապարտվել է 15 ամիս բանտարկության, իսկ Զարաքոլուն պատժվել է 16 հազար լիրայով(10 հազար դոլար):
Նշենք, որ «Բելգե» հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի տխրահռչակ 301-րդ հոդվածով։
Զարաքոլուն 2011-ի փետրվարի 2-րդ կեսին ժամանել էր Հայաստան։ Ռագըփ Զարաքօլուն պարգեւատրվել է Հայաստանի ազգային գրադարանի շնորհակալագրով եւ Հակոբ Մեղապարտի մեդալով: Նա այն սակավաթիվ թուրքերից է, ովքեր ոչ միայն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարում դրա ճանաչման համար:




























