Ճապոնական Օնագավայի ատոմակայանի տուրբինային սրահում հրդեհ է բռնկվել: Ատոմակայանը գտնվում է ավերիչ երկրաշարժից տուժած Միյագի պրեֆեկտուրայում, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նախնական տեղեկություններով միջադեպի արդյունքում ռադիացիայի արտահոսք է եղել:

Հրդեհի մարմանը մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զինծառայողները: