Դոնալդ Թրամփը, Washington Post-ի տեղեկատվությունը ստուգող աշխատակիցների հաշվարկների համաձայն, ավելի քան 10 000 սուտ եւ մոլորեցնող հայտարարություն է արել այն ժամանակից ի վեր, երբ 2017թ․ հունվարին դարձել է նախագահ՝ գրում է The Guardian-ը։

Ինչպես հայտարարում են Washington Post-ի փորձագետները, Դոնալդ Թրամփի «այլընտրանքային փաստերի» թիվը հատկապես աճել է վերջին ամիսներին։

Եթե նախկինում 601 օրվա ընթացքում Թրամփն անում էր 5000 սուտ եւ մոլորեցնող հայտարարություն, ինչը համարժեք է օրական ութ հայտարարության, ապա այժմ 226 օրվա ընթացքում նա «սահմանել է 10 000-րդի ռեկորդը», որը համարժեք է օրական 23 հայտարարության։

Ինչպես նկատել են փորձագետները, իրավիճակը հատկապես վատացել է հատուկ դատախազ Մյուլլերի կողմից «ռուսական միջամտության» զեկույցի հրապարակումից հետո։

Ինչպես նշում են Թրամփի ասածների ճշմարտացիությունը ստուգող փորձագետները, հատկապես ապատեղեկատվությամբ հարուստ են նախագահի բազմաթիվ թվիթները եւ նրա հարցազրույցները Fox News-ին։ Ընդ որում, մոլորեցնող հայտարարությունների մեկ հինգերորդը վերաբերում է միգրացիոն քաղաքականությանը։