ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Յարոսլավլ՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Սեպտեմբերի 24-ին հայկական պատվիրակության անդամներին դիմավորել է Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովը։ Վարչապետի հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ «Ներկայումս, Յարոսլավլի մարզում բնակվում է մոտ 10 հազար հայ, որոնցից 7 հազարն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։
Հայրենակիցների խոսակցությունը վերաբերել է, հիմնականում, մասշտաբային թեմաներին՝ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններին, Թուրքիայի տարածքով ծով դուրս գալուն եւ այլն։ Նրանք քննարկել են նաեւ առավել տեղային խնդիրներ»,- հաղորդում է Յարոսլավլի քաղաքային հեռուստաալիքը։




























