Ճապոնիայի հյուսիս արեւմտյան ափերին մարտի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն առնվազն 38 մարդու կյանք է խլել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնում էին 32 զոհի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նշենք, որ այսօր՝ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել վերջին տարիների ամենահզոր երկրաշարժը (8,9 բալ ուժգնությամբ), որի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ հյուսիս արեւմուտք։ Ցնցումերը կրկնվել են մի քանի անգամ, չորրորդ անգամ այն կազմել է 6,8 բալ իսկ հինգերորդ ցնցումը 7,1 բալ ուժգնություն է ունեցել։
Երկրաշարժը հզոր ցունամիի պատճառ է դարձել, շրջաններից մի քանիսում ալիքի բարձրությունը 10 մետրի է հասել։





























