Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում 2008թ. հանգեցրել է հասարակության բեւեռացման: Այդ մասին մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ իշխանամետ քաղաքական ուժերը համախմբվել են խորհրդարանական ընտրությունների նախօրեին եւ պատրաստ են հանդես գալ ընդհանուր ճակատով:
«ԸՆդդիմությունը, որին չհաջողվեց համախմբվել նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ, արդյունքում արեց դա նախագահական ընտրություններից առաջ: Այս պահին ընդդիմությունը, տեսնելով իշխանության համախմբումը, ակտիվացել է` հանրահավաքների փուլ սկսելով»,- ասել է Մարկարովը` նկատելով, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով կհաջողվի զարգացնել այդ միտումները եւ քաղաքացիների ներգրավել:
Նա կարծիք է հայտնել, որ ընդդիմության հանրահավաքները, թերեւս, կշարունակվեն մինչեւ ամառ, իսկ արդեն հոկտեմբերին կսկսվի քաղաքական բաց սեզոնը:




























