Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին բողոքի գործողություններ են սկսվել: Reuters-ի փոխանցմամբ, 200-ից ավելի մարդ է դուրս եկել Հոֆուֆ քաղաքի փողոցներ` արձագանքելով ընդդիմության` սոցցանցերի միջոցով տարածված կոչին: Ընդդիմադիր ուժերը կոչ էին անումը ուրբաթօրյա աղոթքից հետո «Ցասման օր» սկսել եւ բարեփոխումներ պահանջել:
Նախօրեին բողոքի գործողություններ էին եղել Քաթիֆ քաղաքում, որտեղ ոստիկանությունը հրազեն էր օգտագործել շիաների ակցիան ցրելու համար: Բողոքավորները պահանջում էին ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին, սակայն իրավապահները մահակներով հարձակվել եւ ծեծել են նրանց, ապա եւ կրակ բացել:
Սաուդյան Արաբիայում բողոքի գործողություններն արգելված են այն ժամանակվանից, ինչ 1930-ականներին բացարձակ միապետություն հաստատվեց այդ երկրում:





























