Ուղեւորատար գնացքը կորել է Ճապոնիայում`Միյագի պրեֆեկտուրայում ցունամիից հետո, որը մոլեգնում է հզորագույն երկրաշարժից հետո, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:

JR (Japan Railways) ընկերության շարժակազմը Միյագիի վարչական կենտրոն Սենդայից ուղեւորվում էր Նոբիրու կայարան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հզորագույն երկրաշարժը տեղի է ունեցել Միյագի պրեֆեկտուրայի ափին` Տոկիոյից 373 կմ հեռավորության վրա: Մագնիտուդը կազմել է 8,9: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Հոնսյու կղզուն: Իրար հետեւից հինգ երկրաշարժեր են եղել, որոնք զգալի ավերածություններ են գործել, մահացել է մի քանի տասնյակ մարդ: Մեծ ավիրածություններ է գործել նաեւ երկրաշարժից հետո սկսված ցունամին:

Հայաստանի ԱԳՆ-ի տվյալներով, Հայաստանի մոտ 30  քաղաքացիները  չեն տուժել Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից: