«Ֆուկուսիմա» երկու ԱԷԿ-ների տարածքում ներկայումս սկսվել է սառեցման համակարգերը փչացած ատոմային ռեակտորների համակարգից գոլորշու բացթողումը։
Տարհանում են «Ֆուկուսիմա-1»-ից 10 կմ շառավղով տեղակայված բնակավայրերի բնակիչներին։ Սկսվել է նաեւ «Ֆուկոսիմա-2»-ի շրջանի բնակիչների տարհանման գործընթացը, գրում է Gazeta.ru-ն։
Կործանարար երկրաշարժից հետո սա արդեն ճապոնական երկրորդ ԱԷԿ-ն է, որում արտահաստիքային իրավիճակ է ստեղծվել։ Առավել վտանգավոր է Ֆուկուսիմա-1-ի վիճակը, ուր ճառագայթման ֆոնը նորմայից ավել է 1000 անգամով։ Վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի վտանգի մասին։
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայի ափերին հզորագույն երկրաշարժ էր գրանցվել։





























