Չիլիի իշխանությունները մարտի 12-ին նախազգուշացում են տարածել առափնյա շրջաններում սպասվող ցունամիի մասին եւ որոշում են կայացրել տարհանել բնակչությանը, Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո:
Մասնագետների կանխատեսմամբ, ալիքի բարձրությունը, որը մոտակա ժամանակում կհասնի խաղաղօվկիանոսյան Զատիկի կղզի, կարող է հասնել 3 մետր բարձրության: Ավելի վաղ երկրի իշխանությունները սկսել են տարհանել խաղաղօվկիանոսյան կղզու բնակիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Ինսպետերը հայտնել է, որ կտարհանվեն նաեւ երկրի հիմնական մասին ափին գտնվող բնակավայրերի բնակիչները: Սպասվում է, որ ցունամին կհասնի այդ բնակավայրեր Երեւանի ժամանակով, ժամը 7-ին:





























