Համաշխարհային շուկայում նավթի գները երեկ եւ այսօր արձանագրել են լուրջ անկում: Ընդ որում, տոկոսային հարաբերությամբ վերցրած, այս անկումն ամենամեծն է վերջին մի քանի ամսվա ընթացքում:
Այսպես, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 4,67 տոկոսով եւ սահմանվել 65,89 դոլար՝ մեկ բարելի համար:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4,89 տոկոսով եւ կազմել 64,82 դոլար:
Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:




























