Մարտի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:
Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Բացման խոսքում կողմերը գոհունակությամբ նշել են բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:
Ամփոփվել են 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները եւ քննարկվել են օրակարգային հարցերը:





























