Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը նախորդ շաբաթ օդանավակայան մեկնելուց ճանապարհին մի կերպ է փրկվել մահից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  մարտի 3-ին Թուրքիայի նախագահի կինը ծառայողական մեքենայով մեկնել է օդանավակայան։   Ընթացքի ժամանակ նախագահի վարորդը ուշագնաց է եղել եւ մեքենան սկսել է 90 կմ արագության տակ այս ու այն կողմ ճոճվել։  Վարորդի կողքին նստած թիկնապահը արագ վերցրել է ղեկի կառավարումն ու փրկել մեքենան  հնարավոր բախումից։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա ստամոքսի խոցը պայթել էր։

Թուրքիայի նախագահն իմանալով իր թիկնապահների զգոն գործողությունները, շնորհավորել է թիկնազորի պետին եւ ասել, թե ինքը հպարտ է, որ ունի նման թիկնազոր։