Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժի ֆոնին համաշխարհային շուկայում նավթի գներն իջել են։ Երկրաշարժը հանգեցրել է նավթարդյունաբերող գործարանների մի մասի աշխատանքների դադարեցման, հայտնում է Associated Press-ը։
Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի գինը Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում իջել է 1,59 դոլարով՝ դառնալով 113,84 դոլար մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil-ի գինն ընկել է 1,54 դոլարով՝ կազմելով 101,16 դոլար բարելի համար։
Մարտի 11-ին ճապոնական Nippon Oil & Energy Corp խոշորագույն ընկերությունը այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով դադարեցրել էր իր աշխատանքները։ Հրդեհի պատճառով աշխատանքները մասնակիորեն դադարեցրել էր նաեւ Cosmo Oil Co ճապոնական նավթային ընկերությունը։



























